Երեք հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել Եվրոպայի Առաջնության կիսաեզրափակիչ

10.06.2010, 17:37
Երեք հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել Եվրոպայի Առաջնության կիսաեզրափակիչ
Երեք հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել Եվրոպայի Առաջնության կիսաեզրափակիչ

Երեք հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել Մոսկվայում անցկացվող Բռնցքամարտի Եվրոպայի Առաջնության կիսաեզրափակիչ, հաղորդում է առաջնության պաշտոնական կայքը:

1/4 եզրափակչում 64 կգ քաշային կարգում Հրաչյա Ջավաղյանը պարտության է մատնել Դավիթ Մյուլլերին (Գերմանիա), Հովհաննես Դանիելյանը (48 կգ) հաղթանակ է տարել ուկրաինացի Դենիս Շկարուբոյի նկատմամբ, իսկ Արթուր Խաչատրյանը (81 կգ)՝ լատվիացի Նիկոլա Գրիզունինի նկատմամբ:

Կիսաեզրափակչում Դանիելյանը ուժերը կչափի Էլվին Մամիշզադեի հետ (Ադրբեջան), ով 1/4 եզրափակչում մրցախաղից դուրս է թողել ռուս Դավիթ Հայրապետյանին։

Քառորդ եզրափակչի մրցապայքարներում Դերենիկ Դեմիրճյանը (51 կգ) պարտվել է Հալիդ Յաֆեին ( Մեծ Բրիտանիա), Ազատ Հովհաննսիյանը (57 կգ) զիջել է Թայրոն Մակ Քալահուին (Իռլանդիա), իսկ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ)՝ բելառուսցի Նիկոլայ Վեսելովին։ -0-