Տարեց մի տղամարդ է կախվել սեփական տանը Ստեփանավան քաղաքում

10.06.2010, 13:10
Տարեց մի տղամարդ է կախվել սեփական տանը Ստեփանավան քաղաքում

Տարեց մի տղամարդ է կախվել Ստեփանավան քաղաքում գտնվող սեփական տան տանիքում, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից:

«Նախօրեին երեկոյան Ստեփանավան քաղաքի բնակիչ Ա. Մինասյանից ստացված ահազանգի համաձայն` իր պապը՝ 72-ամյա Իգոր Մինասյանը, շենքի տանիքում կախվելու միջոցով ինքնասպան է եղել»,- հաղորդեցին Փրկարար ծառայությունից:

Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի օգնությամբ տղամարդու դին իջեցվել է տանիքից և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:

Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում: -0-