Հայաստանի ԿԲ ղեկավարը մեկնեց Երուսաղեմ՝ ԱՄՀ և ԿԲ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը մասնակցելու նպատակով
10.06.2010,
12:48
Հայաստանի ԿԲ ղեկավարը մեկնեց Երուսաղեմ՝ ԱՄՀ և ԿԲ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը մասնակցելու նպատակով
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և Ֆինանսական վարչության պետ Արթուր Նախշիկյանը մեկնեցին Երուսաղեմ, որտեղ մասնակցելու են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը, տեղեկացնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:
Հունիսի 10-13-ն անցկացվելիք հանդիպման ընթացքում քննարկվելու են «Վերջին տնտեսական զարգացումները Հարավային և Արևելյան Եվրոպայում», «Ճգնաժամի դասերը բանկային և ֆինանսական շուկաների վերահսկման ոլորտում», «Ֆինանսական կայունությունն առաջ է ընթանում» և «Մաքուր էներգիա և աճ» թեմաները: -0-