Հունիսի 10-ի երեկոյան ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Կիպրոս` մասնակցելու Լիմասոլում գումարվող խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
Համաժողովի ընթացքում նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը` «Ընդդիմության իրավունքներն ու պարտականությունները ժողովրդավարական խորհրդարանում» թեմայով:
ՀՀ ԱԺ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Կարոյանի, Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Պեր Վեստերբերգի և մյուս խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հետ: -0-