Հայաստանն ու Ֆիջին դիվանագիտական հարաբերություններ են հաստատել
08.06.2010,
16:35
Հայաստանն ու Ֆիջին դիվանագիտական հարաբերություններ են հաստատել

Հայաստանն ու Ֆիջի Կղզիների Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նախօրեին Չինաստանում գտնվող ՀՀ դեսպանատանը համապատասխան կոմյունիկե են ստորագրել ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն ու Ֆիջիի դեսպան Ջեյմս Կոյը:
Ստորագրման արարողությունից հետո Սարգսյանն ու Կոյը քննարկել են միջազգային կազմակերպություններում, մասնավորապես, ՄԱԿ-ում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր:-0-