431.08
4.38
402.99
+5
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում աշխարհի ամենաերկար ճոպանուղու բացումը կլուսաբանեն Euronews-ը և CNN-ը

16:22
08 Հունիսի 2010

ՀՀ վարչապետի կարգադրությամբ  Euronews և CNN հեռուստաալիքները ներգրավվել են Հայաստանի հարավում դեպի Տաթև վանական համալիր տանող աշխարհի ամենաերկար ճոպանուղու պաշտոնական բացման լուսաբանման գործում, ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը։

Դեպի Տաթև վանական համալիր տանող աշխարհի ամենաերկար ճոպանուղին կբացվի հոկտեմբերի 16-ին: Դեպի Տաթև վանական համալիր տանող ճոպանուղու կառուցման մասին պայմանագիրը ստորագրվել է 2009թ. հուլիսի 14-ին: Ծրագրի արժեքը 6,8 մլն եվրո է։Ճոպանուղու կառուցումը «Տաթևի վերածնունդն ու վերականգնումը» եռամյա ծրագրի բաղկացուցիչ մասն է, որն իրականացնում է Հայաստանի մրցունակության ազգային հիմնադրամը 2009 թվականի փետրվարից։

 «Այս ծրագիրը հարավում նոր տուրիստական կենտրոնի ձևավորման և համաշխարհային շուկայում նոր տուրիստական ապրանք ներկայացնելու լուրջ խթան է»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պետրոսյանը։

 «Ինստեյթ Մենեջմենթ էնդ Ադմինիսթրեյշն Քամփնի» ընկերությունն իրականացնում է
«Տաթև վանական համալիրի վերկանագնում» ծրագիրը, որի համար ներկրվել է  ճոպանուղու շինարարության համար սարքավորումը։ Նախատեսված 6,9 մլն եվրոյից արդեն իրականացվել են 4 մլն եվրո գումարի չափով ներդրումներ։ Աշխատանքներում զբաղված է շուրջ 60 մարդ։

Պետրոսյանը նշեց, որ ճոպանուղու համար երեք հենարաններից երկուսի մոնտաժման աշխատանքներն արդեն ավարտված են, երրորդ հենարանի  աշխատանքները 80 տոկոսով են իրականացվել։ «Բոլոր աշխատաքներն իրականացվում են ծրագրված ժամանակացույցի շրջանակներում»,- պարզաբանեց նա։

Տաթև և Հալիձոր համայնքներում հենարանային կայարանների շինարարության աշխատանքներն ավարտվել են, համապատասխանաբար՝ 80 և 45 տոկոսով։

Ըստ փոխնախարարի՝ նախատեսվում է, որ տվյալ նախագծի կյանքի կոչումը 3-4 տոկոսով կմեծացնի ներգնա տուրիզմի ծավալը ։

«Տաթևը միշտ այն գրավիչ տուրիստական ռեսուրսը և գոտին է եղել, որը ճանապարհների և ենթակառուցվածքների անկատարության պատճառով անհասանելի է եղել Հայաստան ժամանող տուրիստների համար»,- ասաց Պետրոսյանը։

Շնորհիվ ծրագրի իրականացման՝ լիովին կվերականգնվի Տաթևի վանական  համալիրը՝ հայկական միջնադարյան ճարտարապետության մարգարիտը։ Վանքը ծրագրվում է կրթական համալիրի և տուրիզմի կենտրոնի վերածել։

Տաթևի վանքը խոշոր մշակութային կենտրոն է եղել՝ ձեռագրատնով, արհեստանոցով, գրադարանով և ամենահայտնի համալսարաններից մեկով։—0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:49
06 Դեկտեմբերի 2023
RTVI․ ուկրաինացի ռազմական լրագրողը պարզել է, որ Ուկրաինայի համար ռազմական արկերն արտադրվում են Ադրբեջանում
Ուկրաինացի ռազմական լրագրողը պարզել է, որ Ուկրաինայի համար ռազմական արկերն արտադրվում են Ադրբեջանում
12:06
05 Դեկտեմբերի 2023
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին․ նա այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
Ալեն Սիմոնյանն այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը