Հայրենական մեծ պատերազմին նվիրված «Թող լինի միշտ արևը», «Թող լինի միշտ խաղաղություն» մանկական նկարների ցուցահանդեսը կբացվի հունիսի 9-ին Երևանում՝ Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ցուցահանդեսային դահլիճում:
Այդ մասին հաղորդում է ԱՊՀ, արտասահմանում բնկավող հայրենակիցների և Հայաստանում միջազգային հումանիտար համագործակցության (Ռոսսոտրուդնիչեստվո) գործերով դաշնային գործակալության մամուլի ծառայությունը, որը միջոցառման կազմակերպիչն է:
Ցուցահանդեսին կներկայացվեն 5-16 տարեկան ավելի քան 30 երեխաների հեղինակային աշխատանքներ, ովքեր պարապում են Գեղագիտության ազգային կենտրոնում և Մանկական ու պատանեական ստեղծագործության քաղաքային կենտրոնում: Ցուցադրությունում ներառված է հեղինակային և կոլեկտիվ ավելի քան 60 լավագույն աշխատանք:
«Երիտասարդ տաղանդները նկարներում կպատկերեն աշխարհի իրենց տեսլականը՝ մեծերին ստիպելով զարմանալ մանկական ասոցիացիաների զգացմունքների խորությամբ և լայն գամմայով, որոնք արտահայտվել են խաղաղության և բարության թեմայի միջոցով»,- նշեցին մամուլի ծառայությունից: -0-