417.4
4.02
393.4
+25
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի գլխավոր վարակաբանը խորհուրդ է տալիս շոգ եղանակին ավելի շատ ջուր խմել և հրաժարվել թխվածքից

13:41
08 Հունիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը խորհուրդ է տալիս ամառվա շոգին ավելի շատ ջուր խմել, ավելի շատ բանջարեղեն ուտել և հրաժարվել թխվածքից։

«Որպեսզի շոգին օրգանիզմը չջրազրկվի, անհրաժեշտ է օրական հինգ-վեց բաժակ ջուր խմել, եթե դուք չեք տառապում սիրտ-անոթային հիվանդություններից։ Օրգանիզմում աղերի պակասը լրացնելու համար կարելի է նաև խմել հանքային ջուր»,- երկուշաբթի Հայաստանի երկրորդ հեռուստաալիքի «Չորրորդ ստուդիա» հեռուստահաղորդման եթերում հայտնեց Ասոյանը։

Նրա խոսքերով, ամառվա տապին պետք է ավելի քիչ միս ուտել և նախապատվությունը տալ բանջարեղենին։ Ասոյանը նշեց նաև, որ շոգ եղանակին ավելի շատ պետք է օգտագործել նաև հայկական ավանդական կաթնաթթվային սննդամթերք՝ մածուն և թան։

Գլխավոր վարակաբանն ավելացրեց, որ պետք է հրաժարվել թխվածքից։ «Ոչ ոք չգիտի, թե ինչպիսի պայմաններում և ով է թխում այդ թխվածքը, որը վաճառվում է խանութներում և սուպերմարկետներում, արտադրողն ունի՞, արդյոք, լիցենզիա»,- ասաց Ասոյանը։

Գլխավոր վարակաբանը նշեց, որ հայ բժիշկները պատրաստվում են աղիքայի ինֆեկցիաների ամառային սրմանը, և հավելեց, որ շոգ եղանակին ցանկացած մարդու մոտ նույնիսկ առանց ինֆեկցիայի կարող է ստամոքսի խանգարում սկսվել։ Ասոյանն ընդգծեց, որ ցանկացած դեպքում սրման ժամանակ պետք է խորհրդակցել բժշկի հետ և հրաժարվել ֆաստ-ֆուդից։

Մրգերից թունավերվելու հնարավորության վերաբերյալ բժիշկը նշեց, որ ներկայումս այդպիսի որևէ դեպք չի արձանագրվել։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը