Երկուշաբթի գիշերը Հրազդանի կիրճում` Թումանյանի անվան զբոսայգուն հարակից տարածքում տղամարդ է ընկել ձորը, հաղորդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը։
«Դեպքի մասին ահազանգը ժամը 01.13-ին է ստացվել, իսկ արդեն ժամը 01.16-ին դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը»,- ասվում է հաղորդագրությունում։
Արդյունքում պարզվել է, որ մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը թեթև մարմնական վնասվածքներ ստացած, 48-ամյա Սերգեյ Հարությունյանը ոստիկանության աշխատակիցների կողմից դուրս է բերվել ձորակից և հանձնվել շտապօգնության բրիգադին: -0-