4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Փոթիից հյուսիս
16:49
07 Հունիսի 2010
Երկուշաբթի 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել վրացական Փոթի քաղաքից հյուսիս, հաղորդում է Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը։
«Երևանի ժամանակով ժամը 14.26-ին Փոթի քաղաքից 20 կմ դեպի հյուսիս 4,2 մագնիտուդով և էպիկենտրոնում 5-6 բալանոց երկրաշարժ է գրանցվել»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց սեյսմիկ ծառայության հերթապահ դիսպետչերը։
Երևանում, չնայած հորդառատ անձրևին և ջերմաստիճանի զգալի նվազմանը, միանգամից մի քանի ավտոշարասյուն երթեր է կազմակերպել, որոնց մասին նախօրեին հայտարարել էր ընդդիմությունը