Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի (ՀՄԵԿ) գործունեությանը վերաբերող զեկույցը հունիսի 4-ին փոխանցվել է Հայաստանի Ազգային արխիվ, ասվում է կենտրոնի մամուլի հաղորդագրության մեջ։
Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի հետ հանդիպմանը ՀՄԵԿ նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը նշեց, որ արխիֆի ֆոնդերում Զեկույցի առկայությունը թույլ կտա հաջորդ սերունդներին ավելի մոտիկից ծանոթանալ Հայաստանի երրորդ հանրապետության նորագույն պատմության որոշ էջերին։
Իր հերթին Վիրաբյանը, շնորհակալություն հայտնելով ներկայացրած զեկույցի համար՝ նշել է, որ կենտրոնի գործունեությունը մեծ նշանակություն ունի Հայաստանի երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական և հոգևոր-մշակութային դաստիարակության հարցում։
Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը (ՀՄԵԿ) ստեղծվել է 2008 թվականի ապրիլին՝ ընդհանուր արժեքների շուրջ հայկական երիտասարդության համախմբման նպատակով։ Լինելով քաղաքականապես անկախ կազմակերպություն՝ կենտրոնը մեծ նշանակություն է տալիս հայ-ռուսական երիտասարդական հարաբերությունների ամրապնդմանն ու ընդհանուր պատմական հիշողության պահպանմանը։ -0-