417.4
4.02
393.4
+19
Եղանակը Երևանում
Հայ

Հայ Եկեղեցին հերքում է ավետարանականների՝ իրենց գործունեությանը խոչընդոտելու մեղադրանքը

17:59
03 Հունիսի 2010

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել, որտեղ հերքվում է իրեն ուղղված մեղադրանքը, որը ԶԼՄ-ներում ներկայացվել է «Քրիստոնեական մշակութային միջազգային ծառայություններ» բարեգործական հասարակական կազմակերպության և Երևանի ավետարանական եկեղեցու ղեկավար Լևոն Պարտագճյանի կողմից։

Տեղեկատվական համակարգից հիշեցնում են, որ ավելի վաղ Պարտագճյանը հայտարարել էր այն մասին, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խոչընդոտում է իր կազմակերպության կողմից իբրև թե բարեգործական նպատակներով «Նվերներ Հայաստանի երեխաներին» ծրագրով Հայաստան ներկրված տարբեր իրերի (հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ և այլն, նաև գործածված ու հնամաշ)` նվիրառուներին բաշխելու աշխատանքները:

Հայկական Եկեղեցին այդ մեղադրանքներն անհիմն է համարում և անհրաժեշտ է գտնում պարզաբանումներ տալ:

Հայտարարությունում նշվում է, որ 2009թ. նոյեմբերին 20-ին Լևոն Պարտագճյանը դիմել է ՀՀ Կառավարության Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին` «Նվերներ Հայաստանի երեխաներին» ծրագիրը բարեգործական որակելու խնդրանքով:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, նկատի առնելով Պարտագճյանի կողմից սոցիալական աջակցության անվան ներքո իրականացվող կրոնական քարոզչությունը, հայտնել է իր վերապահությունը ծրագրի վերաբերյալ, որ «ծառայեցվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալների շրջանում հոգեորսության նպատակներով»:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը, կանխելու համար Պարտագճյանի` բարեգործության սկզբունքներին հակասող գործողությունները, առաջարկել է, որ ծրագիրն իրականացվի Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի միջոցով»,- ասվում է հաղորդագրությունում։

Միաժամանակ, ինչպես նշեցին տեղեկատվական համակարգից, առաջարկին իր համաձայնությունն է տվել պատվելի Պարտագճյանը, արտերկրյա դոնոր կազմակերպությունները և Կլոր Սեղանի հոգաբարձուների խորհուրդը, որի կազմում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, այնպես և Կաթոլիկ և Ավետարանական եկեղեցիների ներկայացուցիչները:

«Հետագային Պարտագճյանը, դրժելով իր իսկ հանձնառությունը, հրաժարվել է, որ Կլոր սեղան բարեգործական հիմնադրամն իրականացնի ծրագիրը»,- ասվում է հաղորդագրությունում։

Ժամանակ անց ԲԾՀՀ-ն հետ է կանչել ծրագիրը բարեգործական որակելու իր որոշումը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը