ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչն ասել է, որ զարմացած է հայ ժողովրդի հյուրընկալությունից:
«Ես առաջին իսկ օրերից ասել եմ, որ հայերը թեթև են շփման մեջ, միշտ ջերմորեն են ընդունում հյուրերին: Հայերը միշտ շատ լավ են ընդունում օտարերկրացիներին, ներկայացնում են նրանց սեփական կենցաղը: Հայաստանում ես ամենաշատը զարմացած եմ մարդկանց հյուրընկալությունից», - ասել է Յովանովիչը չորեքշաբթի Հայաստանի ամերիկյան համալսարանում «ԱՄՆ-Հայաստան համագործակցության հեռանկարները» թեմայով ելույթի ժամանակ:
Մարի Յովանովիչը 2008 թ.-ից զբաղեցնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը:-0-