Հայաստանի երկու գյուղերում գայլերը ընտանի կենդանիներ են հոշոտել

03.06.2010, 13:24
Հայաստանի երկու գյուղերում գայլերը ընտանի կենդանիներ են հոշոտել
Հայաստանի երկու գյուղերում գայլերը ընտանի կենդանիներ են հոշոտել

Հայաստանի երկու գյուղերում չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը գայլերի ոհմակը հոշոտել է մի քանի տասնյակ գլուխ ընտանի կենդանի, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Տեղեկատվության համաձայն՝ ուշ գիշերը Շիրակի մարզի Անուշավան գյուղում գայլերը հոշոտել են նախկին անասնագոմերի տարածքում պահվող 38 գլուխ ոչխար: Հայտնաբերվել է նաև 52 գլուխ վիրավոր ոչխար:

Ավելի փոքր մասշտաբի նմանատիպ դեպք է գրանցվել նաև Լոռու մարզի Դարպաս գյուղում: Այնտեղ գայլերի ոհմակը հոշոտել է 6 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Վնասի չափերը ճշտելու նպատակով  ստեղծվել է հանձնաժողով:-0-