ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրք-իսրայելական հարաբերությունների սրացումը կարող է ավելացնել Իսրայելի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման հնարավորությունները, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Իսրայելի հատուկ նշանակության ջոկատը օպերացիա է իրականացրել վեց նավերից բաղկացած «Ազատության նավատորմի» զավթման ուղղությամբ, նավատորմի կազմում մարդասիրական բեռի հետ միասին շրջափակված պաղեստինական անկլավ էին մեկնում նվազագույնը 600 իրավապաշտպաններ, որոնց մեծամասնությունը Թուրքիայի քաղաքացիներ էին։ Համաշխարհային ԶԼՄ-ների տվյալներով՝ այս պահին իսրայելական հատուկ օպերացիայի զոհերի թիվը հասել է 19 մարդու։ Իսրայելցիները հաստատում են ինը մարդու մահը։ Իսրայելցիները
«Իսրայելի հետ հարաբերությունների սրացումը, ինչով շահագրգռված է Թուրքիան սեփական հեղինակությունը արաբական աշխարհում ամրապնդելու համար, կարող է հանգեցնել Իսրայելում Հայոց ցեղասպանությունը տարբեր ձևերով ճանաչելու հավանականության բարձրացմանը», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Իսկանդարյանը:
Ինչպես պարզաբանեց քաղաքագետը, Ցեղասպանության փաստը նման կերպով կարող է ճանաչվել տեղական ինքնակառավարման մարմինների, Քնեսեթի, տարբեր քաղաքների քաղաքապետերի մակարդակով:
Իսկանդարյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության հարցը դիտարկվում է քաղաքական, այլ ոչ թե հումանիտար տեսանկյունից: Ինչպես նշեց փորձագետը, Հայոց ցեղասպանության ճանաչումը դրվում է Հայաստանի, Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ այս կամ այն պետության հարաբերությունների կախման մեջ:
Իսկանդարյանի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության փաստը որևէ կասկած չի հարուցում, հիմնական խնդիրը դրա իրավաբանական ճանաչումն է:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի նահանգների մեծամասնությունը։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշվում է ապրիլի 24-ին։-0-