431.08
4.38
402.99
-2
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի նախագահը փաստում է հակաճգնաժամային քայլերի արդյունավետությունը

13:50
02 Հունիսի 2010

Հայաստանի կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումներն արդեն տվել են իրենց պտուղները, ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռոստովի մարզում՝ ՌԴ Հարավային Դաշնային շրջանի հայ համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Հայաստանի ներքին կյանքը կայուն է։ 2010 թվականի սկզբից արձանագրվել է ավելի քան 7 տոկոսանոց տնտեսական աճ։ Մենք վերականգնման փուլում ենք»,- ասել է երկրի ղեկավարն իր խոսքում, որի տեքստը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրեցին նախագահի մամուլի ծառայությունից։

Սարգսյանը նշեց, որ տեղական և միջազգային փորձագետնեևրի գնահատականներով՝ Հայաստանի տնտեսական աճի լիակատար վերականգնումը շատ չի ուշանա։  

«Մենք ելնում ենք այն պարզ և հանճարեղ սկզբունքից, որ գրեթե բոլոր խնդիրների լուծման բանալին աշխատանքն է։ Մեր ժողովրդի դարավոր փորձը դա է ցույց տալիս։ Մենք սիրում ենք և կարող ենք աշխատել, այդ թվում՝ նաև անբարենպաստ պայմաններում»,- ասաց հայ նախագահը։

Սարգսյանը որպես այդ փաստի վատ վկայություն մատնանշեց Նոր Նախիջևանի ստեղծումը։ «Մենք բազում արհավիրքներ ենք վերապրել, բազում փորձություններ անցել: Վերապրել բառը մեր դեպքում ավելին է, քան դիմակայելը, մենք պարտավոր ենք բոլոր դժվարություններից դուրս գալ ավելի ուժեղացած, ավելի կազմակերպված ու ամրացած: Այլընտրանք պարզապես չունենք»,- ընդգծել է նախագահը։

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով  հունիսի 1-ին Դոնի Ռոստով է մեկնել իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հրավերով։ Նախօրեին արդեն կայացել է երկու նախագահների զրույցը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ընթացիկ հարցեր, մասնավորապես, տնտեսությանը, տարածաշրջանային իրավիճակին, հայ-թուրքական կարգավորմանն առնչվող հարցեր։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան