Առաջին անգամ Հայաստանում Երեխաների պաշտպանության օրը մրցույթ է տեղի ունեցել ամենափոքրերի համար

01.06.2010, 14:42
Առաջին անգամ Հայաստանում Երեխաների պաշտպանության օրը մրցույթ է տեղի ունեցել ամենափոքրերի համար

Առաջին անգամ Հայաստանում Երեխաների պաշտպանության օրվա առթիվ «Իմ առաջին հաղթանակը» կարգախոսով ամենափոքր՝ զրոյից - 2,5 տարեկան երեխաների մրցույթ է տեղի ունեցել:

«Այդ տարիքի երեխաները Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ սովորաբար ներկա են գտնվում միջոցառումներին, սակայն դրան ակտիվ մասնկացություն չեն ունենում, ինչի կապակցությամբ մենք որոշում ենք կայացրել նրանց համար աննախադեպ միջոցառում կազմակերպել»,- երեքշաբթի միջոցառման ժամանակ ասաց Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին: 

Միջոցառման շրջանակներում երեխաների համար մի շարք մրցույթներ  են նախատեսված, որոնց ժամանակ փոքրիկները, մասնավորապես, պետք է վազեն հատուկ գորգի վրայով և ծնողների օգնությամբ բուրգի մասերը հավաքեն, գնդակները հավաքեն զամբյուղի մեջ: Ծրագրված են նաև փոքրիկների մասնակցությամբ մրցույթներ դեռևս չորեքթաթ  շարժվող երեխաների համար:

«Բոլոր մրցույթներն անցկացվում են ծնողների մասնակցությամբ, քանի որ մենք կարևոր նշանակություն ենք տալիս ծնողների դերին երեխաների դաստիրակության գործում, հատկապես մինչև երեք տարեկանը, երբ երեխաների մոտ ձևավորվում են հիմնական և ամենակարևոր որակները հետագա կյանքի համար»,- ասաց Մոշիրին:

Միաժամանակ նա նշեց, որ մրցույթներն անցկացվում են հասարակության ուշադրությունը նորածինների զարգացմանը և առողջությանը հրավիրելու համար, որոնց շրջանում մահացության տոկոսային մակարդակն առավել բարձր է:

UNICEF-ի տվյալների համաձայն՝ մանկական մահացության ընդհանուր թվից շուրջ  70 տոկոսը նորածիններին է բաժին ընկնում, մասնավորապես՝ մինչև 28 օրական  երեխաներին: Այդ կապակցությամբ հիմնադրամը Հայաստանի մարզերում իրականացնում է նորածինների բաժանմունքների տեխնիկական հագեցվածության  միջոցառումներ:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեց Հայաստանում UNICEF-ի տեղեկատվական ծրագրերի ղեկավար Էմիլ Սահակյանը, մրցույթի կազմակերպման  հիմնական բարդությունը չորեքթաթ անող երեխաների որոնումներն էին:

«Այսօր երեխաները բավականին ակտիվ են զարգանում, և այդ պատճառով ողջ Երևանում մեզ հաջողվեց գտնել ընդամենը չորս երեխայի, որոնք չորեքթաթ են շարժվում»,- ասաց Սահակյանը:

Մրցույթում, որը կազմակերպվել է UNICEF-ի կողմից «Մաքուր ջուր« ընկերույան հետ համատեղ, ընդամենը մասնակցում է 27 երեխա: Հաղթողներն ու մասնակիցները կպարգևատրվեն մրցանակներով և նվերներով՝ վերնաշապիկներ, հատուկ գորգեր, մագնիսներ, երեխայի հասակը չափելու պատի  քանոն և այլն: -0-