Եվրամիության և Հարավային Կովկասի երկրների միջև Ասոցիացման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները կսկսվեն հուլիսին, ասաց հայկական ԱԳՆ ղեկավարի տեղակալ Կարինե Ղազինյանը Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության եթերում։
Նա հիշեցրեց, որ համաձայնագրի ստորագրման բանակցությունները սկսելու մանդատը հաստատվել է մայիսի 12-ին։
«Սա մեծ և երկարատև գործընթաց կլինի, քանի որ առնչվում է բազմաթիվ, մասնավորապես, քաղաքական, տնտեսական բարեփոխումների, արդարադատության, մարդու իրավունքների հարցերին»,- ասաց Ղազինյանը։
ԱԳՆ ղեկավարի տեղեկալն ընդգծեց, որ հայկական կողմը պատրաստ է անցնել այդ բարդ ճանապարհը։ -0-