ԽՍՀՄ հերոս Նելսոն Ստփանյանի հիշատակին նվիրված սամբոյի մրցաշար տեղի կունենա Երևանում

31.05.2010, 18:10
ԽՍՀՄ հերոս Նելսոն Ստփանյանի հիշատակին նվիրված սամբոյի մրցաշար տեղի կունենա Երևանում

Խորհրդային միության կրկնակի հերոս, հայտնի օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային մրցաշար տեղի կունենա հուլիսի 10-16-ը Երևանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունից։

Հայրենական Մեծ հաղթանակի 65-ամյակին մվիրված մրցաշարի կազմակերպիչը  Հայաստանի Սամբոյի ֆեդերացիան է։

Միջազգային մրցաշարին ակնկալվում է պատանիների և աղջիկների մասնակցությունը ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից։-0-