ԱՄՆ-ում բնակվող ծնունդով Հայաստանից Վանես Մարտիրոսյանը (մինչև 69,9 կգ) հայտնեց, որ ամերիկացի բռնցքամարտիկ Ջո Գրինի դեմ պայքարում հաղթանակի դեպքում ռինգում կցանկանար մրցել Պոլ Ուիլյամսի հետ, հաղորդում է BoxingScene-ը։
Առաջին միջին քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկներ Վանես Մարտիրոսյանի և պարտություն չկրած Ջո Գրինի միջև մրցապայքարը տեղի կունենա հունիսի 5-ին Բրոնկսում (Նյու Յորքի նահանգ,ԱՄՆ)։
«Կարծում եմ, որ այս տարին իմ կարիերայում նշանակալից կլինի։ Ես չեմ ցանկանում լինել այն կռվողներից, ովքեր միայն փողով մրցապայքարներ են փնտրում, ես ցանկանում եմ լավագույների հետ կռվել, հենց այդ պատճառով էլ ես այս սպորտ եմ եկել։ Ես ուզում եմ բոլորին ապացուցել, որ ես լավագույնն եմ։ Եթե ամեն ինչ հաջող ընթանա Ջո Գրինի հետ պայքարում, ապա ես կցանկանայի մրցապայքար անցկացնել Պոլ Ուիլյամսի դեմ»,- մեջբերում է Մարտիրոսյանը BoxingScene-ում։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունից, Մարտիրոսյանը 27 մրցախաղ է անցկացրել և բոլորը հաղթել է, ընդ որում 17-ը՝ նոկաուտով։ -0-