ՀԱՊԿ ԽՎ խորհրդի հաջորդ նիստը ծրագրվում է անցկացնել հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգում, երկուշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց ՌԴ Պետդումայի նախագահ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Բորիս Գռիզլովը։
Երկուշաբթի Հայաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ արտագնա նիստը, որի ընթացքում 15 հարց է քննարկվել, այդ թվում եվրոպական անվտանգության մասին պայմանագրի նախագծի առաջընթացի համար համատեղ գործունեության մասին (մտահաղացումը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևինն է), ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածքում ռազմաքաղաքական իրադրության իրավիճակը, այլընտրանքային էներգետիկայի զարգացումը՝ որպես ՀԱՊԿ կազմում ընդգրկված երկրների էներգետիկ անվտանգության բարձրացման գործոն։
«Մենք դիտարկել ենք Խորհրդի հաջորդ նիստը հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգում անցկացնելու հնարավորությունը՝ հոկտեմբերի 27-ին կամ 28-ին։ Մենք արդեն ութ հարց ենք նշել օրակարգում և պատվիրակություններին առաջարկել ենք հագեցնել այդ օրակարգը։ Մենք դեռ մինչև հոկտեմբեր բավականին շատ ժամանակ ունենք, որպեսզի օրակարգը հոկտեմբերին նույնպես 15-20 հարցից բաղկացած լինի»,- ասաց Գրիզլովը։ -0-