417.4
4.02
393.4
+21
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանում ռուս պատգամավորներին պերսոնա նոն-գրատա հայտարարելը Բաքվի նյարդայնության նշանն է. փորձագետ

13:24
31 Մայիսի 2010

Ադրբեջանում ռուս պատգամավորներին պերսոնա նոն-գրատա հայտարարելը վկայում է այդ երկրի քաղաքական ղեկավարության նյարդայնության մասին, կարծում է հայ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ադրբեջանի արտգործնախարարությունը պերսոնա նոն-գրատա է հայտարարել ՌԴ Պետդումայի հինգ պատգամավորների՝ Կոնստանտին Զատուլինին, Իգոր Չեռնիշենկոյին, Կիրիլ Չերկասովին, Տատյանա Վոլոժինսկայային և Մաքսիմ Միշչենկոյին՝ մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունները մոնիտորինգի ենթարկելու համար: Այս ցանկում են հայտնվել նաև Պետդումային առընթեր ռուսանողական խորհրդարանի անդամ, միջազգային դիտորդ Գալինա Ռատնիկովան, հասարակական-քաղաքական գործիչ Վիկտոր Շեյնիսը, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը: Ցանկում են ընդգրկված նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Արգենտինայի, Իրանի և մի շարք այլ երկրների քաղաքացիներ:

«Լեռնային Ղարաբաղում կայացած ընտրությունների նկատմամբ Ադրբեջանի արձագանքն այս անգամ շատ կտրուկ էր: Իհարկե, պետք էր ակնկալել այդ ընտրությունների արդյունքների հերթապահ չճանաչումը և այն, որ Ադրբեջանը հերթական անգամ պետք է անօրինական համարեր այն ամենը, ինչ կատարվում է չճանաչված հանրապետությունում: Սակայն Ռուսաստանի, մի երկրի, որի հետ հարաբերությունները Ադրբեջանի համար դժվար է գերագնահատել, խորհրդարանի  հինգ պատգամավորներին պերսոնա նոն-գրատա հայտարարելը մատնանշում է այդ երկրի քաղաքական ղեկավարության լուրջ նյարդայնությունը», - ասել է Իսկանդարյանը:

Նրա խոսքերով՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Պոլուխովի հայտարարությունն այն մասին, որ եթե պատգամավորները ճանաչեն «չարամիտ դիտավորության» բացակայությունը, ապա Ադրբեջան այցելելու արգելքը կարող է չեղյալ համարվել, կասկած է հարուցում նույնիսկ նվազագույն քաղաքական և պաշտոնական նպատակահարմարության առկայության մասին:

«Նմանատիպ հայտարարություններն այն տեղեկատվությունների հետ միասին, թե ապագա պերսոնա նոն-գրատաների ցանկը ճշտվում է, չի կարող պատահականության լինել և չի կարող բացատրվել պաշտոնյաների զուտ ոչ պրոֆեսիոնալ լինելով: Ղարաբաղում ընտրություններն անցկացվում են արդեն հինգերորդ անգամ: Այդ ընտրություններին միշտ դիտորդներ են մասնակցել, մասնավորապես՝ Կոնստանտին Զատուլինը դիտորդի կարգավիճակ ուներ նաև նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ», - նշել է փորձագետը:

Նրա խոսքերով՝ գրգռվածության ցուցադրումը, իհարկե, կապված է դիտորդների թվի հետ, նրանք, իսկապես, քիչ չէին՝ տասը երկիր ներկայացնող հարյուրից ավելի դիտորդ: «Բացի այդ, Ադրբեջանի համար ընդունելի ձևով ղարաբաղյան խնդիրը լուծելու ակնհայտ անհնարինությունը, դե-ֆակտո պետության գոյության անշրջելիության զգացումը հանգեցնում է նմանատիպ զգացմունքների ցուցադրման», - կարծում է փորձագետը:

Նրա խոսքերով՝ «կամ արագ, հաղթական պատերազմի կամ սովից Ղարաբաղի բնակչության ոչնչացման միջոցով, կամ էլ միջազգայյին ճշնման հիման վրա» խնդրի շուտափույթ և վերջնական լուծման հեռանկարով սեփական բնակչությանը բազմաթիվ տարիներ հանգստացնելը ժամանակի ընթացքում դադարում է համոզիչ լինել»:

«Կանոնավոր կերպով կրկնվող ընտրությունները հիշեցնում են այդ իրողության մասին, ինչը նյարդայնություն է առաջացնում՝ հաճախ նույնիսկ չռեֆլեքսավորվող», - նշել է Իսկանդարյանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը