Երկուշաբթի Երևանում ՀՀ Ազգային ժողովում կգումարվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի առաջին արտագնա նիստը, հաղորդում է հայկական խորհրդարանի մամուլի ծառայությունը:
«Նիստին, որը կնախագահի ՌԴ Պետական դումայի նախագահ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Բորիս Գռիզլովը, կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի խորհրդարանական պատվիրակությունները»,- ասվում է հաղորդագրությունում:
ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի մասնակիցներին կընդունեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նիստի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:-0-