431.08
4.38
402.99
+3
Եղանակը Երևանում
Հայ

Հայերը շարունակում են Արևմուտքի և Արևելքի միջև միջնորդ լինելու իրենց առաքելությունը. Սարգսյան

16:56
27 Մայիսի 2010

Հայերն ամբողջ աշխարհում շարունակում են Արևմուտքի և Արևելքի մշակույթները կամրջելու իրենց առաքելությունը, հինգշաբթի «Վիլա Էմպեն» Արևմուտքի և Արևելքի մշակույթի կենտրոնում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 

«Մեր բարդ ժամանակներում, երբ հակամարտություններին փորձում են տալ կրոնական երանգավորում և խոսել քաղաքակրթությունների առճակատման մասին, մենք` հայերս, պետք է գործուն կերպով շարունակենք տարբեր մշակույթները կամրջելու մեր առաքելությունը»,- ասաց նախագահը:

Սարգսյանն ավելացրեց, որ հայերը՝ որպես աշխարհով մեկ սփռված ազգ, շատ լավ են հասկանում ուրիշի կրոնի, լեզվի, մշակույթի հանդեպ հարգանքի անհրաժեշտությունը:

Նա նաև նշեց, որ ցեղասպանությունից հետո, որն իրագործվել էր հայերի հանդեպ Օսմանյան կայսրությունում, չի կարելի ասել, թե ով ավելի լավ ընդունեց հայ փախստականներին՝ քրիստոնեակա՞ն, թե՞ մուսուլմանական երկրները:

«Այն օգնությունը, որը ցուցաբերվեց մեր ազգի համար այդ բարդ ժամանակահատվածում, գնահատականի կամ համեմատության չի ենթարկվում»,- ընդգծեց Սարգսյանը:

Իր ելույթի ժամանակ նախագահը նաև իր երախտագիտությունը հայնտեց բարեգործներ Ժան և Ալբեր Պողոսյաններին, ում բարեգործական հիմնադրամը օգնեց «Վիլա Էմպեն» Արևմուտքի և Արևելքի մշակույթի և երկխոսության կենտրոնի վերականգնմանը:

Նա ընդգծեց, որ այսօր այդ կենտրոնը շարունակում է իր հիմնադիր բարոն Լուի Ամպպենի գործը, ով հիմնադրել է մշակույթի և արվեստի օջախը, և ծառայում է Արևմուտքի և Արևելքի մշակույթների միջև կապի ամրացմանը:

1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպել և ծրագրված իրականացրել է երիտթուրքական կառավարությունը։ 1915-1923 թթ.-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը սկզբունքային նշանակություն ունի հայ ժողովրդի համար, քանի որ Ցեղասպանությունն իրականացվել է՝ Հայկական հարցը փակելու նպատակով։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան