Ֆրանսիան, իր ամերիկացի և ռուս գործընկերների հետ, վերահաստատում է վճռականությունը սատարելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ համաձայնության հասնելու գործում։
«Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը սատարելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ հանգելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական հավասարակշռված և բանակցված լուծման՝ համաձայնության միջոցով, հիմնված մասնավորապես հելսինկյան Եզրափակիչ ակտի սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և իրավունքների հավասարության սկզբունքների վրա»,- մեջբերեցին Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը Հայաստանում հանրապետության դեսպանությունից։
ԱԳՆ հայտարարությունում ընդգծվում է, որ կիրակի օրն Արցախում անցկացրած «այսպես կոչված խորհրդարանական ընտրությունները» ոչ մի դեպքում չեն կարող ներգրավել ընթացքի մեջ գտնվող բանակցային գործընթացի ապագան, ոչ էլ կանխորոշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը սույն կարգավորման գլոբալ շրջանակներում։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-