ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նախօրեին ընկերական հանդիպման ժամանակ 3:1 հաշվով պարտության է մատնել Ուզբեկստանի հավաքականին:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այլ ընկերական հանդիպումներում Ուկրաինայի հավաքականը 4:0 խոշոր հաշվով պարտության է մատնել Լիտվայի հավաքականին, երկուական գոլի հեղինակ են դարձել Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպաններ Ալեքսանդր Ալիևն ու Կիևի «Դինամոյի» հարձակվող Անդրեյ Շեվչենկոն:-0-