431.08
4.38
402.99
+5
Եղանակը Երևանում
Հայ

Եվրախորհրդարանի բանաձևը կարող է վնասել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը. պատգամավոր

19:14
25 Մայիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Եվրախորհրդարանի բանաձևը, որը վերաբերում է Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը, կարող է վնասել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը, կարծում է ՀՀ ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

Եվրախորհրդարանը մայիսի 20-ին բանաձև է ընդունել Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ, որը պատրաստել է բուլղարացի խորհրդարանական Եվգենի Կիրիլովը։ Փաստաթղթում ասվում է, որ Ղարաբաղը պետք է ուժերը դուրս բերի «Ադրբեջանի բոլոր բռնազավթված տարածքներից»։

«Հայաստանը պետք է հատուկ խումբ ձևավորի, որը Եվրախորհրդարանում կներկայացնի երկրի դիրքորոշումը և կհստակեցնի, որ բանաձևը վտանգ է ներկայացնում և կվնասի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուստամյանը:
 
Ըստ խորհրդարանականի, հայկական կողմի հիմնական թերամշակումը դարձավ այն, որ Հայաստանն ամենասկզբից ամբողջ ուժով չէր պայքարում Կիրիլովի նախաձեռնության դեմ, իսկ նա միշտ առանձնացել է ադրբեջանամետ և թուրքամետ դիրքորոշումներով: Միաժամանակ Ռուստամյանն ավելացրեց, որ Կիրիլովի պատրաստած փաստաթղթի փորձագետը էթնիկ ադրբեջանցի է եղել, ինչը չէր կարող չազդել փաստաթղթի ոգու վրա:

Խորհրդարանական հանձնաժողովի նախագահը նաև հայտնեց, որ Եվրախորհրդարանի ղեկավարությանն ինքը բազմիցս է ներկայացրել իր դիտողությունները՝ պարզաբանելով, որ փաստաթուղթն աղավաղում է հակամարտության էությունն ու պատմությունը: Միաժամանակ Ռուստամյանն ավելացրեց, որ չնայած բանաձևի վերջնական տարբերակի մեղմացմանը, դրանում Հայաստանի համար անընդունելի ձևակերպումներ են պահպանվել:

Պատգամավորը հայտնեց, որ բանաձևի ընդունմանը մասնավորապես նպաստել է այն, որ ոչ բոլոր եվրախորհրդարանականները գիտեն ղարաբաղյան հակամարտության պատմության մասին և ադրբեջանական քարոզչության ազդեցության տակ են ընկել:
   
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան