417.4
4.02
393.4
+16
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում զորակոչի պլանը գերակատարված է. ՊՆ

18:22
25 Մայիսի 2010

Հայաստանի Հանրապետության Զինված ուժեր զորակոչվելու պլանը գերակատարված է, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Այսօրվա դրությամբ զորակոչը ոչ միայն կատարված է, այլև գերակատարված: Վերջին տարիներին մենք զորակոչի պլանը գերակատարում ենք»,- ասաց Օհանյանը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել են Կենտրոնական զինվորական հավաքակետ՝ մայիսի 10-ին մեկնարկած զորակոչի ընթացքին ծանոթանալու նպատակով: Նախարարները շփվեցին զինակոչիկների, հանձնաժողովի բժիշկների ու հավաքակետի անձնակազմի հետ: Այնուհետև պաշտպանության նախարարը հանդիպեց զինակոչիկների ծնողներին ու պատասխանեց նրանց հուզող հարցերին:

Օհանյանի խոսքով, նաև բարձրանում է զորակոչերի որակը: Նա նշեց, որ ՀՀ քաղաքացիները ծառայելու հարցին բավականին պատասխանատվությամբ են մոտենում:

« Շատ վայրերում տոնակատարություններ են կազմակերպվում բանակ ճանապարհելու պատվին, ինչը ողջունելի է մեր կողմից: Այս իրավիճակում և այս տարածաշրջանում գտնվելով՝ մենք պետք է լրջորեն վերաբերվենք երկրի պաշտպանության հարցերին»,- ասաց նախարարը:

«Մենք պայմանավորվել ենք պաշտպանության նախարարի հետ, որ նման այցերը մշտական բնույթ կկրեն: Մենք մի նպատակ ունենք՝ բժշկական հետազոտություն անցկացնել ամենաբարձր մակարդակով և լուծել առկա խնդիրը: Մենք առաջընթաց ունենք, որը հաստատեցին բժիշկները»,- իր հերթին ասաց Քուշկյանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը