417.4
4.02
393.4
+20
Եղանակը Երևանում
Հայ

Ղարաբաղում կայացած ընտրություններն առաջընթաց ցույց տվեցին ժողովրդավարության զարգացման մեջ. Միջազգային դիտորդներ

11:46
25 Մայիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրություններն ազատ, անկախ և թափանցիկ էին, ասաց Public International Law and Policy Group միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Մայքլ Կովական, ով գլխավորում էր Ղարաբաղի խորհրդարանական ընտրություններին հետևող ամերիկա-հոլանդական դիտորդական առաքելությունը ։

«Մենք ուրախ ենք հայտնել, որ Լեռնային Ղարաբաղն առաջընթաց է արձանագրել ժողովրդավարական զարգացման ուղղությամբ»,- երկուշաբթի հայտարարեց նա Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։  

ԼՂՀ  5-րդ գումարման Ազգային  ժողովի`  մայիսի 23-ին կայացած ընտրությունների   քվեարկության նախնական արդյունքներով՝ մասնակցությունը, նախնական տվյալներով, կազմել է 67,8 տոկոս։ Նախնական արդյունքների համաձայն՝ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորած «Ազատ  հայրենիք»  կուսակցության  համամասնական  ընտրացուցակի  օգտին  քվեարկել  է  քվեարկության  մասնակիցների  46, 4  տոկոսը,  Արցախի  ժողովրդավարական  կուսակցության օգտին` (խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ) 28,6  տոկոսը,   ՀՅԴ  Արցախի  ԿԿ-ի օգտին՝ (ցուցակում առաջինն Արմեն Սարգսյանն է)  20,2 տոկոս, Լեռնային  Ղարաբաղի  կոմկուսի օգտին՝ (առաջինը՝ Հրանտ Մելքումյան) 4.4  տոկոս: 

«Մենք անցկացրեցինք Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունների մոնիթորինգ, որի հիման վրա կարող ենք հաստատել, որ ընտրություններն անցել են ազատ, անկախ և թափանցիկ»,- ասաց Կովական՝ նշելով, որ ԼՂՀ ԿԸՀ-ն արդյունավետ կերպով վերահսկել է նախընտրական փուլը և ընտրական գործընթացը Ղարաբաղում։

Ըստ նրա՝ դիտորդական առաքելության ընթացքում անցկացված մոնիթորինգի արդյունքները թույլ են տալիս հաստատել, որ Լեռնային Ղարաբաղը շարունակում է զգալի առաջընթաց արձանագրել կայուն և լիարժեք ժողովրդավարության կայացման գործում։

Միաժամանակ Կովական ավելացրեց, որ որևէ տեղեկություն չի ստացվել էական խախտումների վերաբերյալ ոչ նախընտրական գործընթացի, ոչ էլ ընտրական փուլում։

«Երեք հոգուց բաղկացած մեր պատվիրակությունը հանդիպել է Ղարաբաղի բոլոր խոշոր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, ԼՂՀ ԿԸՀ նախագահի, մի շարք պետական և համայնքային գործիչների, ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Պատվիրակությունն այցելել է 8 գլխավոր ընտրատարածքներից 7-ը և որևէ խախտում չի արձանագրել»,- ընդգծեց նա։

Դիտորդը նշեց նաև, որ Ղարաբաղում կարճաժամկետ առաքելության ընթացքում իր գլխավորած պատվիրակությունը հանգել է նրան, որ ընտրական մարմինների, թեկնածուների և քաղաքական կուսակցությունների գործունեությունն ընտրությունների ժամանակ համապատասխանել է ընդունված միջազգային չափորոշիչներին։

ԼՂՀ-ի խորհրդարանական ընտրություններին հետևել են շուրջ 120 միջազգային դիտորդներ 15 պետություններից՝ Հայաստանից, Սլովակիայից, Չեխիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Հարավային Օսեթիայից, Ֆրանսիայից, Արգենտինայից, Գերմանիայից, Աբխազիայից, Հոլանդիայից, Դանիայից և Մերձդնեստրից։ Ընտրությունները լուսաբանել են տեղական և օտարերկրյա ԶԼՄ-ների շուրջ 60 ներկայացուցիչներ։

Ռուսաստանի և Հայաստանի դիտորդները Ղարաբաղի ընտրությունները ճանաչել են լեգիտիմ, ազատ, ժողովրդավարական, թափանցիկ, ամբողջովին պատասխանող ԼՂՀ ընտրական օրենսգրքին և միջազգային բոլոր բարձր չափանիշներին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը