ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 25-27-ը աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի թագավորություն, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:
ՀՀ նախագահը Բրյուսելում հանդիպումներ կունենա Եվրոպական Միության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել Բառոզոյի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ բարոնուհի Քեթրին Էշթոնի հետ:
Սերժ Սարգսյանը կհանդիպի նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոն Ռասմուսսենի, Եվրոպական Հանձնաժողովի` ընդլայնման և հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, առևտրի հարցերով հանձնակատար Կարել Դե Գուխտի, տնտեսական և ֆինանսական հարցերով հանձնակատար Օլի Ռենի հետ:
ՀՀ նախագահին Բրյուսելում կհյուրընկալեն նաև Բելգիայի Սենատի նախագահ Արմանդ Դե Դեկերը և Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարտենսը:
Նախագահ Սարգսյանն այցի ընթացում հանդիպում կունենա Բելգիայի և Նիդեռլանդների հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, կայցելի հայտնի բարերարներ Ժան և Ալբեր Պողոսյանների գլխավորությամբ գործող Պողոսյան հիմնադրամի հիմնած Արեւելքի և Արևմուտքի մշակույթների և երկխոսության «Վիլա Էմպեն» կենտրոն: -0-