431.08
4.38
402.99
+3
Եղանակը Երևանում
Հայ

Եվրահանձնաժողովի բանաձևը հայկական դիվանագիտության թույլ քաղաքականության արդյունք է

19:04
24 Մայիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Եվրահանձնաժողովի՝ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման բանաձևի ընդունումը, որը վերաբերում է նաև ղարաբաղյան հակամարտությանը, Հայաստանի թույլ և անկազմակերպ արտաքին քաղաքականության արդյունք է, հայտնեց Հայաստանի Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը։

Եվրահանձնաժողովը մայիսի 20-ին բանաձև ընդունեց Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման վերաբերյալ, որը պատրաստել էր բուլղարացի խորհրդարանական Եվգենի Կիրիլովը։ Բանաձևում «հայկական զորքերն Ադրբեջանի «օկուպացված տարածքներից» դուրս բերելու կոչ» է հնչում:

«Հայաստանի դիվանագիտական կորպուսներն այսօր վատ են աշխատում, դեսպանները վատ են աշխատում, հայկական պատվիրակությունները վատ են աշխատում, և ես վստահ հայտարարում եմ, որ նրանց մի մասը հստակ չի հասկանում իրենց առջև դրված խնդիրների կարևորությունը»,- Երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Կարապետյանը՝ նշելով, որ նման քաղաքականությունը հանգեցրել է Եվրահանձնաժողովի այս բանաձևի ընդունմանը։

Ըստ նրա, սա վերաբերում է նրանց, ովքեր պատասխանատու են Ղարաբաղի կոնկրետ տարածքների համար, կոնկրետ պետությունների քաղաքականության համար, ինչի ուղղությամբ, ըստ նրա, նրանք ոչինչ չեն անում։

«Ի սկզբանե սխալ կա Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարության մեջ։ Մենք մշտապես սպասում ենք, թե երբ հայտարարություն կլինի Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից, որպեսզի մեր արտգործնախարարը որևէ պատասխան մեկնաբանություն տա, և մենք ինքներս էլ ոչինչ չենք անում»,- նշեց Կարապետյանը։

Ըստ նրա, Հայաստանը հանդես է գալիս պաշտպանվողի դերում և միշտ պաշտպանվում է արտաքին քաղաքականությունում։

«Բայց այսպես չպետք է լինի։ Ադրբեջանաթուրքական տանդեմն այսօր լիարժեք աշխատում է քաղաքական-քարոզչական դաշտում, իսկ մենք ընդամենը պատասխանում ենք»,- հավաստիացրեց պատգամավորը, հավելելով, որ հայկական դիվանագիտությունն այսօր նախաձեռնող չէ իր արտաքին քաղաքականության մեջ։

Կարապետյանը կոչ արեց լուրջ հետևություններ կատարել այդ բանաձևից։

«Միաժամանակ այս բանաձևից ողբերգություն էլ պետք չէ սարքել։ Սա քաղաքական-քարոզչական փաստաթուղթ է։ Ադրբեջանական բոլոր կայքերում այդ լուրն ընկալել են հիացմունքով, բայց սա ողբերգության առիթ չէ»,- ընդգծեց նա։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան