ՀՀ ԱԻՆ-ը հաստատում է, որ գտնվել է մեկ ամիս առաջ կորած ութամյա աղջնակի մարմինը

24.05.2010, 16:18
ՀՀ ԱԻՆ-ը հաստատում է, որ գտնվել է մեկ ամիս առաջ կորած ութամյա աղջնակի մարմինը

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայությունը Երկուշաբթի տարածած հաղորդագրությունում հաստատել է, որ գտնվել է մեկ ամիս առաջ Երևանում կորած 8-ամյա Ազալիա Գադելշինայի մարմինը։

«Ութամյա աղջկա դիակ է հայտնաբերվել Արարատի մարզի Ջրաշեն գյուղին հարակից ջրանցքում: Ավելի ուշ  Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ երեխան ապրիլի 20-ից որոնվող, 2001 թ. ծնված, Երևանի Բրյուսովի 28/4 հասցեի բնակչուհի Ազալիա Գադելշինան է»,- ասվում է հաղորդագրությունում:

Հայաստանի ԱԻՆ հաղորդմամբ, Ազալիա Գադելշինան ապրիլի 20-ին ընկել է ջրանցքը Երևանի Վալերի Բրյուսովի փողոցում։ Որոնողական աշխատանքները սկսվել են նույն օրը, բայց որևէ արդյունք չեն տվել։

Ազալիայի համադասարանցիների ծնողները քաղաքում նրա լուսանկարով պաստառներ են փակցրել՝ խնդրելով բոլորին, ով որևէ տեղեկատվություն ունի Ազալիայի մասին, հաղորդել ոստիկանություն կամ անմիջապես նրանց։

Ազալիա Գադելշինայի մայրը՝ Ֆլյուզա Գադելշինան ավելի ուշ դիմել է Ռուսաստանի դեսպանություն՝ դստեր որոնման աշխատանքներին աջակցելու խնդրանքով։ Նա կածում էր, որ իր աղջկան առևանգել են։ Պատահածի մասին տեղյակ է եղել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ -0-