412.18
4.03
387.5
+15
Եղանակը Երևանում
Հայ

Ամփոփված են այս տարվա «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական

19:43
21 Մայիսի 2010

Ամփոփված են այս տարվա «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի արդյունքները, «Նովոստի-ԱՐմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Այբ» կրթական հիմնադրամի մամուլի ծառայությունից:

«Այս տարի «Կենգուրու»-ին մասնակցել է 39 341 աշակերտ Հայաստանի բոլոր մարզերի 902 դպրոցից: Այս ցուցանիշը 25%-ով ավելին է, քան նախորդ տարի: Այս անգամ«Կենգուրուի» առավելագույն նշաձողը ոչ ոք չհաղթահարեց, և բացարձակ

հաղթողներ չեղան: Փոխարենը լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտների թիվը գրեթե կրկնակի ավելացել է` կազմելով 191»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հունիսի առաջին կեսին «Այբ» կրթական հիմնադրամը լրացուցիչմրցույթ է անցկացնելու լավագույն արդյունք ցուցաբերած և 12 տարին լրացած երեխաների միջև` նրանցից ընտրելու երկու «լավագույններից լավագույններին» և շնորհելու հաղթողների մրցանակները` ուղեգրեր դեպի եվրոպական երկրներից մեկում կազմակերպվող միջազգային ամառային ճամբար:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, բոլոր աշակերտները, անկախ վաստակած միավորներից, կստանան մասնակցության հավաստագրեր: Լավագույն 191–ը կարժանանան նաև պատվոգրերի և մրցանակների: Այս տարի «Այբ»-ի կազմակերպիչները կրկին սահմանել են լրացուցիչ խրախուսական մրցանակներ նրանց համար, ում մի փոքր չի հերիքել «լավագույն» ճանաչվելու համար, ինչպես նաև յուրաքանչյուր դպրոցում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտի համար: Այսպիսով, ամեն մի դպրոց կունենա առնվազն մեկ մրցանակակիր: Այս տարի ընդհանուր թվով 1452 աշակերտներ արժանանալու են մրցանակների: Նրանց անունները հրապարակված են մրցույթի կայքէջում` www.kangaroo.am հասցեով:

Մայիսի 24-ից 31-ը «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպիչները շրջելու են Հայաստանի 31 քաղաքներով, որպեսզի անձամբ հանձնեն երեխաների հավաստագրերը, պատվոգրերն ու մրցանակները:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին
13:51
12 Հուլիսի 2023
ՌԴ–ի կողմից ՀՀ–ին պայմանագրով նախատեսված զենք–զինամթերք չտրամադրելու հարցը մնում է օրակարգային հայ-ռուսական հարաբերություններում. ԱԽ քարտուղար
Այս խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն, հայտարարել է Գրիգորյանը