Արգենտինայի ԱԳՆ ղեկավարը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին

21.05.2010, 15:56
Արգենտինայի ԱԳՆ ղեկավարը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության  զոհերի հուշարձանին

Արգենտինայի արտաքին գործերի նախարար Խորխե Էնրիկե Տայանան (Jorge Taiana) այցելել է  Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի Հուշահամալիր՝ «Ծիծեռնակաբերդ»:

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, Տայանան ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-