ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հոլիվուդյան փառքի ծառուղու նմանությամբ Երևանում հայ և համաշխարհային կինեմատոգրաֆի աստղերի պատ կհայտնվի, հինգշաբթի լրագրողներին հայտնեց միջազգային «Ոսկե ծիրան» կինփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:
«Որպես սկիզբ՝ որոշվել է հավերժացնել հայ և համաշխարհային կինոյի առավել խոշոր գործիչնրի անունները՝ հայկական կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյան, կինոռեժիսորներ Անրի Վեռնոյ, Ռուբեն Մամուլյան և Սերգեյ Փարաջանով»,- ասաց Խաչատրյանը:
Ըստ նրա՝ պատի հանդիսավոր բացումը տեղի կունենա հուլիսի 11-ին «Ոսկե ծիրան» 7-րց փառատոնի շրջանակներում, որը տեղի կունենա հուլիսի 11-18-ը:--0--