417.4
4.02
393.4
+15
Եղանակը Երևանում
Հայ

Օտարերկրացիներն ամեն տարի 30-35 հայ երեխա են որդեգրում

16:19
20 Մայիսի 2010

Ամեն տարի օտարերկրացիները 30-35 հայ երեխա են որդեգրում, տեղեկացրեց Հայաստանի արդարադատության փոխնախարար Գևորգ Մալխասյանը։

Վիճակագրական պաշտոնական տվյալների համաձայն՝ 2009 թվականին  Հայաստանում որդեգրվել է 22 տղա և նույնքան էլ աղջիկ։ Միաժամանակ 2009 թվականին օտարերկրացիների կողմից որդեգրվել է 18 հայ երեխա։

«Օտարերկրացիների մեծամասնությունը որդեգրում է այն երեխաներին, որոնց չեն ցանկանում դաստիարակել Հայաստանի քաղաքացիները։ Հիմնականում նրանք հիվանդ երեխաներ են, որոնց օտարերկրացիներն արտասահման են տանում բուժման նպատակով»,- ասաց Մալխասյանը հինգշաբթի խորհրդարանի նիստում՝ ներկայացնելով երկրի Ընտանեկան օրենսգրքի լրացումների նախագիծը։

Ըստ նրա՝ օտարերկրացիների կողմից հայ երեխաների որդեգրման համաձայնություն է տալիս երկրի կառավարությունը։ Միաժամանակ օտարերկրացու կողմից որդեգրված երեխան, ինչպես հիշեցրեց Մալխասյանը, կորցնում է Հայաստանի քաղաքացիությունը։

Փոխնախարարն ավելացրեց, որ երկրի կառավարության կողմից Ընտանեկան օրենսգրքի առաջարկած լրացումների համաձայն՝ որգեդրման համաձայնության թույլտվության ստացումը կառավարության կողմից տարածվում է նաև արտասահմանում մշտական բնակություն հաստատած Հայաստանի քաղաքացիների վրա։

Մալխասյանն ասաց, որ Ընտանեկան օրենսգրքի լրացումների համաձայն՝ երաշխավորվում է նաև ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, կենսաբանական ծնողներին ճանաչելու իրավունքը, ծնողների խնամքի և խնամակալության, երեխաների հետ համատեղ բնակվելու իրավունքը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա հակասում է երեխայի շահերին։

Ինչպես նշեց փոխնախարարը, լրացումների նախագծով կարգավորվում է երեխաների ծննդյան գրանցումը ՔԿԱԳ մարմիններում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը