428.08
4.33
402.22
+20
Եղանակը Երևանում
Հայ

«Կովկաս-2009» միջազգային գիտաժողովը տեղի կունենա մայիսի 21-22-ը Երևանում

12:58
20 Մայիսի 2010

«Կովկաս-2009» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել է Կովկասի Ինստիտուտը, մենկարկում է ուրբաթ Երևանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ինստիտուտի մամուլի ծառայությունից:

Բացման խոսքով հանդես կգա Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Օննո Սիմոնսը:

Երկօրյա գիտաժողովի ընթացքում մասնակիցները՝ գիտնականներ, լրագրողներ և քաղաքական գործիչներ՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Ռուսաստանից և Եվրոպական երկրներից, կքննարկեն մի շարք թեմաներ` 2009թ-ի Հյուսիսային և Հարավային Կովկասի քաղաքական, սոցիալական և տնտեսական զարգացումները, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Թուրքիայի և Ռուսաստանի 2009թ-ի քաղաքականությունը Կովկասում:

Քննարկումների թեման կդառնա նաև հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգությունը, չճանաչված Կովկասյան հանրապետությունները և էթնաքաղաքական հակամարտությունները:

Զեկուցումներով հանդես կգան Միթաթ Չելիկպալան` ՏՕԲԲ Տնտեսագիտության և Տեխնոլոգիաների Համալսարանից (Անկարա), Ռիչարդ Գիրագոսյանը` Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնից (Երևան), Իվլիան Խաինդրավա` Զարգացման և համագործակցության  կենտրոն, Թբիլիսի, Ալեքսանդր Կրիլովը` Համաշխարհային Տնտեսագիտության և Միջազգային հարաբերությունների ինստիտուտից (Մոսկվա), Սերգեյ Մարկեդոնով` Ռազմական և քաղաքական վերլուծության ինստիտուտից (Մոսկվա), Էդուարդ Նաղդալյանը` Դելովոյ Էքսպրես շաբաթաթերթից (Երևան):

Այս գիտաժողովը «Հայաստանում Քաղաքական բանավեճերի ներուժի մեծացում» ծրագրի մի մասն է, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից (180,000 եվրո) : Գիտաժողովին աջակցում են  նաև Զարգացման և համագործակցության շվեյցարական հիմնադրամը և Հենրիխ Բյոլի հիմնադրամը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:55
03 Նոյեմբերի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումը կարող է դրական լինել տնտեսության համար, բայց անորոշության աստիճանը չափազանց մեծ է ․ ՀՀ նախկին փոխվարչապետ
Խոսելով ռիսկերի մասին՝ Գաբրիելյանը նշեց, որ Թուրքիայի հետ պայմանագրի պարագայում հարցը հետևյալն է․ «Մենք շարունակու՞մ ենք մնալ ԵԱՏՄ անդամ, թե՞ ոչ»
16:08
02 Նոյեմբերի 2023
Կոպենհագենի ձևաչափին մասնակցությունը պաշտոնական Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ է. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Կոպենհագենի ձևաչափով հանդիպմանը Հայաստանի մասնակցությունը պաշտոնական Երևանի կողմից ցուցադրական հակառուսական ժեստ է
10:11
02 Նոյեմբերի 2023
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարարը
19:13
26 Հոկտեմբերի 2023
Հայաստանը հստակ դիրքորոշում չունի Մեղրու ճանապարհի վերաբերյալ. ՌԴ փոխվարչապետ
Գնահատվում էր, որ Հայաստանի տարածքով երկաթուղին կլինի 42 կմ, իսկ Իրանի տարածքով, որքանով ինձ հայտնի է, երկաթուղին մոտ 50 կմ է: Ահա և ամբողջ տարբերությունը, ասել է Օվերչուկը
13:44
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
23:09
25 Հոկտեմբերի 2023
Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չենք տեսել․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չեն տեսել
18:18
25 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին․ Կանադայի արտգործնախարար
Կանադայի ԱԳ նախարարն այսօր Երևանում հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին
14:41
25 Հոկտեմբերի 2023
ՌԴ–ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց դեռ առաջընթաց չկա․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ–ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց դեռ առաջընթաց չկա
11:56
25 Հոկտեմբերի 2023
Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա
ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանել է ժամանակի սղությամբ
10:47
25 Հոկտեմբերի 2023
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին նախագահներին ու մյուս անձանց
Տեսակցությունների շրջանակներում տրվել է հնարավորություն յուրաքանչյուրին՝ կապ հաստատել իրենց հարազատների հետ
22:12
24 Հոկտեմբերի 2023
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ
13:09
24 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Թեհրանում ոչ պաշտոնական շփում են ունեցել
Արարատ Միրզոյանը Թեհրանում ոչ պաշտոնական շփում է ունեցել Բայրամովի հետ