411.99
4.03
390.88
+25
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում ծնելիության մակարդակն աղետալի կերպով նվազել է. ժողովրդագիր

19:24
19 Մայիսի 2010

Հայ ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը կանխատեսում է, որ 10 տարի անց Հայաստանում ծնելիության մակարդակի աղետալի կրճատում կգրանցվի:

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, եթե 90-ականների սկզբին Հայաստանում տարեկան ծնվում էր մոտ 70-80 հազար երեխա, ապա 2001թ.-ին այդ թիվը հասել է 32 հազարի:

«10 տարի անց, երբ 2011թ.-ին ծնված քաղաքացիների սերունդը վերարտադրական տարիքի կհասնի, ծնելիությունը կտրուկ կնվազի»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Նա նշեց, որ վերջին տարիներին դիտվող ծնելիության աճը պայմանավորված է վերարտադրական տարիք մտնող անձանցով, ովքեր ծնվել են 90-ական թվականներին, սակայն, այդ միտումը միայն ժամանակավոր բնույթ է կրում:

Եգանյանը տվյալ միտումը առաջին հերթին կապել է Հայաստանում ընտանիքի տեսակի փոփոխության հետ, եթե խորհրդային ժամանակահատվածում հայկական ընտանիքի տեսակը ներառում էր երկուսից երեք երեխա, ապա ներկայում հայկական ընտանիքները նախընտրում են միայն մեկ երեխա ունենալ:

«70 հազար ցուցանիշը դեռ ամբողջական չի համարվում, բայց եթե հիշենք, որ մենք հասել ենք 32 հազար թվին, ապա կարելի է ասել, որ տվյալ միտումը կխորանա»,- ասաց Եգանյանը:

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն այս կապակցությամբ նշեց, որ 2001թ.-ին գրանցվել է ծնելիության ամենացածր ցուցանիշը, այնուհետև այն սկսել է աստիճանաբար մեծանալ և 2008թ.-ին հասել է 41,2 հազարի:

«Այսօր Հայաստանում վերարտադրական տարիքում գտնվող ամեն մի կնոջ 1,4 երեխա է հասնում»,- հայտնեց նա: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել