431.08
4.38
402.99
+7
Եղանակը Երևանում
Հայ

Երևանն առաջին անգամ կմասնակցի Եվրատեսիլին նվիրված FlashMob ակցիային

14:58
17 Մայիսի 2010

Երևանն առաջին անգամ կմասնակցի  FlashMob  պարային միջոցառմանը, որն այս տարի նվիրված է Եվրատեսիլ-2010 միջազգային երգի մրցույթին, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին Orange-Armenia հեռուստահաղորդակցական  ընկերության մամուլի ծառայությունից։

FlashMob-ը նախապես ծրագրված զանգվածային պարային ակցիա է, որի ընթացքում մարդկանց մի մեծ խումբ հանկարծակի հայտնվում է հասարակական վայրում՝ մի քանի րոպեների ընթացքում կատարելով նախապես պայմանավորված գործողություններ։

«Orange-ի նախաձեռնությամբ այս տարի Երևանը կմիանա այն 10 եվրոպական քաղաքներին, որտեղ անց է կացվում ամենամեծ համաեվրոպական պարային FlashMob միջոցառումը` նվիրված Եվրատեսիլին»,- ասվում է Orange-Armenia-ի հաղորդագրությունում։

Այնտեղ նշվում է, որ Արդեն իսկ Facebook-ում ստեղծվել է Eurovision 2010 FlashMob Dance (Armenia) խումբը, որտեղ կարելի է գտնել ուսուցողական ֆիլմերը:

«FlashMob-ի իրականացման տեղն ու ժամն առայժմ գաղտնի են պահվում, որպեսզի միջոցառումը բացարձակապես ինքնաբուխ լինի»,- ասվում է հաղորդագրությունում։

Ավելին, շուտով ի հավելումն «Ծիրանի կորիզ» երգի պաշտոնական տեսահոլովակի՝ հեռուստատեսությամբ կհայտնվի նաև նույն երգի մեկ այլ տեսահոլովակ, որի տեսագրմանը մասնակցել են Հայաստանի տարբեր քաղաքների և գյուղերի բնակիչներ, ովքեր մաս առ մաս կատարել են «Ծիրանի կորիզ» երգը:

Տեսահոլովակը, որն իրենից ներկայացնում է այսպես կոչված “lip-dub”, Orange-ի «միասին կարող ենք ավելին» կարգախոսին համահունչ` կոչ է անում միասին աջակցել Հայաստանի հաղթանակին:

««Սա դեռ ամենը չէ: Առաջին անգամ Հայաստանի երկու մեծ քաղաքներում Orange-ը նախաձեռնել է Եվրատեսիլի հանրային դիտում, որը հնարավորություն կտա ցանկացողներին միասնաբար աջակցել Հայաստանին», ասաց ընկերության Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Orange-ը խոստանում է, որ կիսաեզրափակչի և եզրափակչի հեռարձակման օրերը Երևանի և Գյումրիի բնակիչների համար անմոռանալի կդառնան իրենց գույներով և բազմաբնույթ իրադարձություններով, իսկ Երևանում տեղի կունենա աննախադեպ «եվրատեսիլյան» համերգ, որի ժամանակ ելույթ կունենան նախորդ տարիներին Եվրատեսիլին մասնակցած կատարողներ տարբեր երկրներից:

Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը Orange Armenia-ի աջակցությամբ Եվրատեսիլ-2010 մրցույթի ուղիղ հեռարձակում կիրականացնի, որն այս տարի տեղի կունենա Օսլոյում  (Նորվեգիա)։

«Եվրատեսիլ-2010» մրցույթին Եվա Ռիվասը կկատարի «Apricot stone» (Ծիրանի կորիզ) երգը, որի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, իսկ բառերը՝ Կարեն Կավալերյանը։ Երգում ասվում է այն մասին, որ գետնին նետած ծիրանի կորիզից մինչև երկինք ծիրանի ծառ կաճի՝ Հայաստանի խորհրդանիշը։

Orange Արմենիան, որը Ֆրանս Տելեկոմ Խմբի մասն է կազմում, Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:

Ընկերությունը ապահովում է բջջային կապի և գերարագ ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 500 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի 3G+ ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության 83 տոկոսը: --0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:45
08 Դեկտեմբերի 2023
Մոսկվան գոհունակությամբ է ընդունել Հայաստան–Ադրբեջան համատեղ հայտարարությունը հարաբերությունները կարգավորելու և զինծառայողներին ազատելու մասին․ Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Բաքվի և Երևանի միջև պայմանավորվածությունը
13:44
07 Դեկտեմբերի 2023
Չեմ բացառում, որ հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան, Հայաստանում կապրեն. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ հայերը կգնան ապրելու Ադրբեջան, իսկ ադրբեջանցիները կգան Հայաստան
11:49
06 Դեկտեմբերի 2023
RTVI․ ուկրաինացի ռազմական լրագրողը պարզել է, որ Ուկրաինայի համար ռազմական արկերն արտադրվում են Ադրբեջանում
Ուկրաինացի ռազմական լրագրողը պարզել է, որ Ուկրաինայի համար ռազմական արկերն արտադրվում են Ադրբեջանում
12:06
05 Դեկտեմբերի 2023
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին․ նա այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
Ալեն Սիմոնյանն այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան