412.18
4.03
387.5
+15
Եղանակը Երևանում
Հայ

Հաշմանդամների համար ակցիա կանցկացվի Թանգարանների օրը Երևանում

14:46
17 Մայիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./Նովոստի-Արմենիա/. «Մշակութային ժառանգությունը հասանելի է բոլորին» ակցիան կանցկացվի մայիսի 18-ին Երևանում՝ Թանգարանների միջազգային օրը, հայտնեց ICOM Հայաստանի ազգային կոմիտեի և Թանգարանային աշխատողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մարինե Հարոյանը։

«Գաղտնիք չէ, որ մեր հասարակությունում մեր հայրենակիցներից շատերը որոշակի խնդիրներ ունեն, որոնք կապված են տեղաշարժման հետ, և բնական է, որ նրանց դժվար է թանգարան այցելել։ Այդ պատճառով որոշվել է հատուկ հաշմանդամների համար ակցիա կազմակերպել»,- երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հարոյանը։

Ըստ նրա՝ ակցիան երկու հիմնական նպատակ է ունի՝ դարձնել Հայաստանի մշակութային ժառանգությունը իսկապես  հասանելի հասարակության բոլոր անդամների համար, և իհարկե, կառավարության և հանրապետության ղեկավար կառույցների ուշադրությունը բևեռել ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող  մարդկանց խնդիրներին։

Հարոյանն ավելացրեց, որ ակցիայի անցկացմանը միանգամից արձագանքել է «Գաֆեսջյան» Արվեստի կենտրոնը, որը Երևանի այն քիչ թանգարաններից է, որի առաջին հարկը գործնականում հարմարեցված է հաշմանդամների տեղաշարժմանը։

Ըստ նրա՝ Թանգարանների օրը հաշմանդամները կկարողանան անվճար այցելել «Գաֆեսջյան» կենտրոն և ծանոթանալ ցուցանմուշներին։

Իր հերթին «ՈՒնիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը նշեց, որ ակցիային կմիանա նաև հաշմանդամների «Փարոս» կամերային երգչախումբը։

Ալավերդյանը նշեց, որԿոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի Սարաջյանի անվան սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ  «Փարոս» երգչախմբի կատարմամբ կհնչի Անտոնիո Վիվալդիի «Գլորիա» կանտատան։

«Մենք շատ քիչ մշակութային օջախներ ունենք, որոնք հարմարեցված են ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցաղ մարդկանց համար։ Դրանց մեջ կարելի է նշել «Նարեկացի» արվեստի միությունը։ Նույնը կարելի է ասել «Գաֆեսջյան» Արվեստի կենտրոնի առաջին հարկի մասին»,- ավելացրեց նա։

Ակցիան կանցկացվի ՀՀ մշակույթի նախարարությանն աջակցությամբ՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) Հայաստանի ազգային կոմիտեի, Թանգարանային աշխատողների ասոցիացիայի, «Ունիսոն» և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:  

Թանգարանների միջազգային օրը (International Museum Day) օրացույցում հայտնվել է 1977թ.-ին, երբ ICOM-ի (International Council of Museums — Թանգարանների միջագզային խորհուրդ) հերթական նիստին ընդունվեց ռուսական կազմակերպության՝ այդ տոնը հիմնելու մասին առաջարկը: Եվ 1977թ.-ից այդ օրը ամեն տարի նշվում է ավելի քան 150 երկրներում:

Թանգարանների միջազգային օրը ամեն տարի անցկացվում է որոշակի կարգախոսով: 2010թ. կարգախոսն է՝ «Թանգարանները հանուն ներդաշնակ հասարակության»:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին
13:51
12 Հուլիսի 2023
ՌԴ–ի կողմից ՀՀ–ին պայմանագրով նախատեսված զենք–զինամթերք չտրամադրելու հարցը մնում է օրակարգային հայ-ռուսական հարաբերություններում. ԱԽ քարտուղար
Այս խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն, հայտարարել է Գրիգորյանը