411.99
4.03
390.88
+19
Եղանակը Երևանում
Հայ

ՀՄՊ մասնակիցների հիշատակը հավերժացնելն օգնում է երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը. Օհանյան

12:28
14 Մայիսի 2010

Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հիշատակն ու սխրանքը, հերոսությունը, անձնազոհությունը հավերժացնելը մեծ նշանակություն ունի երիտասարդ սերնդի և, մասնավորապես, զինծառայողների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում, ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Սոբեսոդնիկ Արմենիի» թերթին տված հարցազրույցում։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի կառավարությունը հաստատել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը, որի համաձայն՝ պաշտպանության նախարարությունը, հաստատված ժամանակացույցի համաձայն, համահայկական և հանրապետական մակարդակի մի շարք հիշատակի և տոնական միջոցառումներ է անցկացրել:

«Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում Հայրենական մեծ պատերազմում ընկած զինվորներին նվիրված հուշարձանները կցված են զինվորական մասերին, որոնց անձնակազմը տեղական իշխանությունների հետ համատեղ խնամում է դրանք, նորոգում, բարեկարգում հարող տարածքը»,- ասել է պաշտպանության նախարարը։

Ըստ նրա՝ Հայաստանի Զինված ուժերի զորամասերում և հանրակրթական դպրոցներում արդեն մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ, կազմակերպվել են երեկոներ և մեծարման երեկոներ։ Զորամասեր են հրավիրվել Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններ և Արցախյան պատերազմի մասնակիցներ։

«Ցավոք, ներկայումս Հայաստանում մնացել է Հայրենական մեծ պատերազմի ընդամենը մոտ 4200 վետերան, և մեր պետության ու բոլորիս պարտքն է միշտ ուշադրության կենտրոնում պահել նրանց կարիքներն ու հոգսերը, հարգանք ցուցաբերել և երախտագիտություն հայտնել նրանց»,- ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը։

Նա նշել է, որ Հայրենական մեծ պատերազմի 65-ամյակի կապակցությամբ Երևանում, մարզկենտրոններում և հանրապետության բոլոր խոշոր բանկավայրերում մայիսի 8-15-ն անցկացվում են հանդիսավոր միջոցառումներ, որոնց շրջանակներում կառավարական հանձնաժողովի անդամները, պաշտպանության նախարարության զինվորական հրամանատարության և Զինված ուժերի Գլխավոր շտաբի ներկայացուցիչները 4200 վետերանների հանձնեցին հոբելյանական մեդալներ և տոնական բացիկներ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից