Հայաստանի թենիսիստները Davis cup-ի մրցաշարի 2-րդ տուրում հաղթել են Սան Մարինոյի հավաքականին
13.05.2010,
20:08
Հայաստանի թենիսիստները Davis cup-ի մրցաշարի 2-րդ տուրում հաղթել են Սան Մարինոյի հավաքականին
Հայաստանի թենիսի տղամարդկանց ընտրանին 2-րդ տուրում հաղթանակ է տարել Սան Մարինոյի նկատմամբ Davis cup-ի եվրոաֆրիկյան գոտու 3-րդ դիվիզիոնի մրցաշարում, տեղեկացնում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։
Հայ թենիսիտները հաղթանակ են տարել Սան Մարինոյի նկատմամբ 3։0 հաշվով։ Հայաստանի հաջորդ մրցակիցը Մոլդովան է։
Մինչ այս հայ թենիսիստները զիջել էին Մոնտենեգրոյին 3։0 հաշվով։
Հունաստանում մայիսի 10-ին մեկնարկած Davis cup-ի եվրոաֆրիկյան գոտու 3-րդ դիվիզիոնի մրցաշարին բացի Հայաստանից մասնակցում են նաև Անդորրայի, Ալբանիայի, Հունաստանի, Վրաստանի, Իսլանդիայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի և Սան Մարինոյի թիմերը։ -0-