411.99
4.03
390.88
+23
Եղանակը Երևանում
Հայ

Հայ մասնագետները կմիանան Թուրքիայում գտնվող հնագույն Անի քաղաքի ավերակների ուսումնասիրությանը

19:25
13 Մայիսի 2010

Հայ մասնագետները կմիանան իրենց թուրք գործընկերներին, ովքեր զբաղվում են հնագույն Անի քաղաքի ավերակների ուսումնասիրմամբ, հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց «Ւկոմոս-Հայաստան» հասարակական կազմակերպության գլխավոր քարտուղար Հասմիկ Ազիզյանը։

Նա նշեց, որ հայկական կողմն ավելի վաղ մտահոգություն էր հայտնել Անիի Տիգրան Հոնենց հայկական եկեղեցու վերականգնման համար ընտրված ճարտարապետական մոտեցման կապակցությամբ, սակայն թուրքական կողմը հավաստիացնում է կանոնների լիակատար պահպանման մասին։ Այդ պատճառով, ասաց Ազիզյանը, հայ մասնագետները մտադիր են մասնակցել Անիի ավերակների ուսումնասիրությանը։

«Նախորդ տարվա հոկտեմբերին Հաագայի Պատմական արդարության և հաշտության միջազգային ինստիտուտը նախաձեռնել էր թուրք և հայ մասնագետների հանդիպում։ Հայաստանի կողմից հանդիպմանը մասնակցել է «Էրեբունի» թանգարան-արգելոցի տնօրեն, «Իկոմոս-Հայաստան» ՀԿ նախագահ Գագիկ Գյուրջյանը, իսկ թուրքական կողմից՝ «Անատոլու Քուլթուր» գործակալության ղեկավար Օսման Քավալան»,- ասաց Ազիզյանը։

Ըստ նրա՝ հանդիպման հիմնական նպատակը մշակութային երկխոսության ստեղծումն է պետությունների միջև պատմական հուշարձանների ուսումնասիրության և վերականգնման միջոցով։

Նա ավելացրեց, որ Անիում համատեղ հետազոտական աշխատանքների անցկացման հստակ ժամկետներն առայժմ հայտնի չեն և համաձայնեցման փուլում են։

Ինչպես նշեց Ազիզյանը, հայկական հնագույն մայրաքաղաք Անին ընտրվել է այն պատճառով, որ հենց այդ հնագույն քաղաքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) շրջանակներում Թուրքիայի մշակույթի նախարարության աջակցությամբ աշխատանքներ են տարվում 13-րդ դարի Տիգրան Հոնենց և Մանուչերի մզկիթի վերականգնման ուղղությամբ։

«Իկոմոս-Հայաստան» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2002 թվականին և Հուշարձանների ու տեսարժան վայրերի պահպանմության  միջազգային խորհրդին առընթեր Հայաստանի ազգային կոմիտեն է։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից