Հայ-թուրքական սահմանին տեղի ունեցած սողանքը վնասել է էլեկտրական սյուները
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստան-Վրաստան սահմանային գոտում` Լալվար լեռան ստորոտին, տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով վնասվել են էլեկտրական սյուները, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին հանրապետության փրկարար ծառայությունից:
«Դեպքի վայր են մեկնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության, «Էներգոցանցշինի», «ԲԷՑ» ՓԲԸ-ի և Լոռու մարզային փրկարարական վարչության համապատասխան մասնագետները»,- ասվում է հաղորդագրությունում:
Դեպքի վայրում պարզվել է, որ Բուրդաձորի (Լալվարի) սահմանային ուղեկալի տարածքում տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով ընկել են բարձր լարման հոսանքի էլեկտրասյուներ, հոսանքազրկվել է ուղեկալը:
Երեկվա դրությամբ «ԲԷՑ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից շարունակվում է վթարավերականգնողական և ուղեկալի հոսանքի վերականգնմանն աշխատանքների իրականացումը: -0-