430.54
7.67
408.56
+16
Եղանակը Երևանում
Հայ

«Եվրոպա 2001» հանդեսի ապրիլյան համարը նվիրված է Հայաստանին

18:27
12 Մայիսի 2010

Բուլղարիայի մշակույթի նախարարության «Սրեդեց» սրահում մայիսի 10-ին տեղի ունեցավ  «Եվրոպա 2001» ամսագրի ապրիլյան՝ Հայաստանին նվիրված համարի շնորհանդեսը, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հանդեսի ապրիլյան համարը հրատարակվել է Բուլղարիայում  Հայաստանի  դեսպանության նախաձեռնությամբ` «Հայկական  մշակույթի տարի Բուլղարիայում» խորագրով փառատոնի շրջանակներում:

Շնորհանդեսին ելույթներով հանդես եկան Բուլղարիայում  Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանը, Բուլղարիայի մշակույթի փոխնախարար Թոդոր Չոբանովը  և «Եվրոպա 2001» ամսագրի գլխավոր խմբագիր  տիկին Գենչևան:

Դեսպան  Մանասարյանը  հատուկ շնորհակալություն հայտնեց  բոլոր այն գերատեսչություններին և անհատներին, որոնց աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ հնարավոր եղավ  առաջին անգամ  բուլղարերենով հրատարակել ամբողջովին  Հայաստանին  նվիրված  ամսագիր:

Հրատարակությունում ընթերցողին հնարավորություն է ընձեռնվում ծանոթանալ ինչպես հայ ժողովրդի պատմական անցյալին, մշակութային ժառանգությանը, կրոնին, ավանդույթներին, այնպես էլ նորանկախ Հայաստանի Հանրապետության  արտաքին, ներքին և տնտեսական քաղաքականության գերակա ուղղություններին և խնդիրներին:

Բուլղարիայի  մշակույթի փոխնախարարը իր ելույթում ևս, անդրադառնալով հայ- բուլղարական  դարավոր բարեկամությանը, ավելացրեց, որ Բուլղարիայի և Հայաստանի միջև կապերը նույնքան հինավուրց են, որքան երկու ժողովուրդները և բուլղարահայ համայնքը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը
13:38
08 Հունիսի 2022
Լավրովը կժամանի Հայաստան
Լավրովը կժամանի Հայաստան
20:24
03 Հունիսի 2022
Լավրովը կայցելի Երևան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Երևան
17:57
01 Հունիսի 2022
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մեկնաբանել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մեկնաբանել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը
13:56
31 Մայիսի 2022
Ալիևը Պուտինին պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին
Ալիևը Պուտինին պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին