Ռուս-թուրքական մերձեցման հնարավորությունն ու նշանակությունը շատ է չափազանցված, կարծում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն այս օրերին պաշտոնական այցով գնտվում է Թուրքիայում, այցի ընթացքում կքննարկվեն երկկողմանի համագործակցության լայն շրջանակի հարցեր:
«Ռուս-թուրքական երկխոսության մասին խոսելիս անհրաժեշտ է նշել, որ այստեղ խոսքը ոչ թե մերձեցման, այլ համագործակցության տարբեր ձևերի մասին է»,- չորեքշաբթի մամուլիս ասուլիսի ժամանակ ասաց փորձագետը:
Ըստ Չաքրյանի՝ երկրների միջև մերձեցումը և, որպես հետևանք, Ռուսաստանի դերի ամրապնդումը թույլլ չի տա ԱՄՆ-ն, որի հետ, չնայած եղած դժվարություններին, Թուրքիան լավ համագործակցություն է հաստատել: Դրա հետ մեկտեղ, ինչպես ավելացրեց փորձագետը, թուրքական ԶԼՄ-ները և քաղաքագետները Մեդվեդևի այցին կարևոր նշանակություն չեն տալիս:
Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր Գարիկ Քեռյանն իր հերթին նշեց, որ ռուս-թուրքական երկխոսությունը այն սակավ դեպքերից է, երբ երկու երկրները գտնվում են «միևնույն ճամբարում»:
Փորձագետը հիշեցրեց, որ Ռուսաստանն ու Թուրքիան տարբեր շահեր են ունեցել: Նա նշեց, որ միակ բացառությունը 1920-1923թթ.-ի քեմալաբոլշևիկյան համագործակցությունն էր, որը մեծամասամբ իրակացվում էր ի վնաս Հայաստանի շահերի:
Քեռյանը նշեց, որ ներկայիս ռուս-թուրքական երկխոսության արմատական հարցը էներգետիկայի ոլորտն է: Նա հիշեցրեց, որ կողմերը քննարկում են Թուրքիայում ԱԷԿ-ի շինարարությունում Ռուսաստանի մասնկացության հնարավորությունը և դեպի Թուրքիա ռուսական էներգոտարարի հինգ մատակարարումների իրականացումը: -0-