423.85
4.07
402.21
+14
Եղանակը Երևանում
Հայ

Համակուրսեցուն ինքնասպանության են հասցրել ՀՀ ոստիկանության ակադեմիայի ուսանողները

13:46
12 Մայիսի 2010

ՀՀ ոստիկանության ակադեմիայի երկու ուսանողի մեղադրանք է ներկայացվել իրենց համակուրսեցուն ինքնասպանության հասցնելու համար, տեղեկացնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

2010թ. հունվարի 19-ին, ժամը 09:30-ի սահմաններում, Վ.Գ.-ն ինքնասպանություն կատարելու նպատակով իրեն ցած է նետել ՀՀ ոստիկանության ակադեմիայի վարչական շենքի 5-րդ հարկի լսարաններից մեկի պատուհանից: «Արմենիա» բժշկական կենտրոնում ժամանակին ցուցաբերված բժշկական միջամտության արդյունքում տղայի կյանքը հաջողվել է փրկել:

«Նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության ակադեմիայի 1-ին կուրսի ուսանողներ 1-ին վաշտի 3-րդ դասակի հրամանատար Հ. Համբարձումյանը և կրտսեր սերժանտ Գ. Բարեյանը 2010թ. հունվարի 18-ից` մոտավորապես ժամը 23:30-ից սկսած, մինչև հունվարի 19-ի առավոտյան նույն կուրսի սովորող Վ.Գ.-ին ենթարկել են ֆիզիկական և հոգեբանական ճնշման, հարկադրել կատարել նրա պարտականությունների մեջ չմտնող, անպատվաբեր աշխատանքներ: Չդիմանալով նվաստացմանը` Վ. Գ.-ն փորձել է ինքնասպանություն կատարել»,- ասվում է հաղորդագրությունում։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Հ. Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասով (մեղավորի նկատմամբ նյութական կամ այլ տեսակի կախվածության մեծ գտնվեղ անձին ինքնասպանության հասցնելը), իսկ Գ. Բարեյանին ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը կամ ինքնասպանության փորձ կատարելն անձի նկատմամբ սպառնալիքների, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվության պարբերական նվաստացման միջոցով՝ կատարած դիտավորությամբ կամ անզգուշությամբ):

Նախաքննությունն ավարտված է։ Հետաքննությունը վերահսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը։

Քրեական գործն ուղարկվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար: -0

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:57
02 Հոկտեմբերի 2023
ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի
14:05
02 Հոկտեմբերի 2023
Ռուբեն Վարդանյանը զավակները հայտարարություն են տարածել
Արցախի նախկին պետնախարար, հասարակական գործիչ, բարերար  Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ
11:34
02 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ կոնգրեսական. անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
ԱՄՆ կոնգրեսականը հայտարարել է, որ անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ