Փրկարարները փնտրում են Հրազդան գետն ընկած տղային

12.05.2010, 13:41
Փրկարարները փնտրում են Հրազդան գետն ընկած տղային

Մայիսի 11-ին, ժամը 00.25-ին Արտաշատ քաղաքի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ նախորդ օրը, ժամը 12.30-ի սահմաններում Հովտաշատ գյուղի տարածքում Հրազդան գետն է ընկել նույն գյուղի բնակիչ, 1995 թ. Ալիկ Գալոյանը, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը, ժամը 00.40-ին դեպքի վայր է մեկնել Արարատի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Մինչև ժամը 02.00-ը իրականացված որոնողական աշխատանքները դադարեցվել են եւ վերսկսվել առավոտյան: Ժամը 10.40-ից մինչեւ ժամը 18.45-ը փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբի, Արտաշատի և Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատների փրկարարների, ինչպես նաև Արտաշատի ոստիկանության բաժնի աշխատակիցների և տեղի բնակչության հետ համատեղ Հրազդան գետի Հովտաշեն-Արաքսավան գյուղերի հատվածում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չենք տվել:-0-