431.08
4.38
402.99
-2
Եղանակը Երևանում
Հայ

Մեծ Հաղթանակի հոբելյանը նշվել է Երևանի պետական համալսարանում

18:16
11 Մայիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մեծ Հաղթանակի 65-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում է կայացել երեքշաբթի Երևանի պետական համալսարանում։

«Այսօրվա միջոցառումը եզրափակում է դեռ մեկ ամիս առաջ՝ ապրիլի 15-ին ԵՊՀ ռուսական կենտրոնի նախաձեռնած միջոցառումների շարքը»,- ասաց կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսիսյանը։

Միջոցառման ժամանակ ուսանողները պատերազմի թեմայով երաժշտական և գրական ստեղծագործություններ ներկայացրեցին։

Ըստ Ներսիսյանի՝ ԵՊՀ ռուս բանասիրության և ԵՊՀ ուսանողական-գիտական խորհրդի հետ համատեղ կազմակերպված ակցիայի շրջանակներում Հայաստանի մարզերի և մայրաքաղաքի շուրջ 14 դպրոցներում ամսվա ընթացքում միջոցառումներ են անցկացվել՝ ուսանողների անմիջական մասնակցությամբ։

Իր հերթին Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ուրախալի անվանեց այն փաստը, որ ԵՊՀ-ն՝ Հայաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատությունը, հաղթանակի 65-ամյակին նվիրված միջոցառումներ է անցկացնում երիտասարդության նման մեծ ներգրավվածությամբ։

«Միջոցառումը, որն այսօր անցկացվում է համալսարանում շատ նշանակալի  իրադարձություն է, քանի որ դրան մասնակացում է նոր սերունդը՝ երիտասարդությունը, որը՝ ի ուրախություն, անծանոթ է այդ պատերազմի սարսափներին և դրա հետևանքներին»,- ասաց նա։

Ըստ դեսպանի՝ շատ կարևոր է, որպեսզի նոր սերունդն առաջին աղբյուրներից իմանա Հայրենական Մեծ պատերազմի իրական պատճառները։

«Մենք պետք է շատ լավ իմանանք և գնահատենք այն սխրանքը, որը կատարել են մեր հայրերն ու պապերը։ Անհայտ է, թե ինչպես կդասավորվեր մեր կյանքը, եթե պատմությունն այլ սցենարով զարգանար, ոչ թե հաղթանակի սցենարով, այլ մեր երբեմնի ընդհանուր երկրի՝ ԽՍՀՄ-ի համար ողբերգական սցենարով»,- ասաց նա։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան
22:55
13 Նոյեմբերի 2023
ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության և վիզայի ազատականացման հնարավորությունը. ԵՄ դիվանագիտության ղեկավար
Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը
14:44
08 Նոյեմբերի 2023
Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով եմ իրատեսական համարում հիմնական բեռնափոխադրումները․ ՔՊ–ական պատգամավոր
ՔՊ–ական պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներն ավելի կարճ են, ռիսկերով ավելի քիչ