«Երևան» պատկերապատումների շարքը, որը հավաքվել է ուսանողների երեքշաբաթյա դասընթացներից հետո, մոտ ժամանակներս կհրատարակվի Հայաստանում, ասաց Անգուլեմի Պատկերապատումների Ավագ դպրոցի ժյուրիի անդամ, պատկերապատումների ոլորտի լրագրող Լորան Մելիքյանը։
«Ամեն աշակերտ Երևանը պատկերել է իր եզակի ոճով։ Լույս ընծայման հստակ ժամկետ չեմ կարող ասել։ Դա անակնկալ է»,- երկուշաբթի «Նովոստի» Միջազգային մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց Պատկերապատումների Ավագ Դպոցի ժյուրիի անդամ, վարպետ Դոմենիկ Բերտրայը։
Ըստ նրա՝ գրքում կներկայացվեն 11 աշակերտների աշխատանքներ, որոնք ստեղծվել են վարպետության դասերի արդյունքում։
Հայաստանում Առաջին միջազգային փառատոնից հետո, որը տեղի ունեցավ 2008թ.-ին Երևանում, Հայաստանում Պատկերապատումների զարգացման միությունը պատկերապատումների գծով վարպետության դասեր կազմակերպեց։
Դասընթացներն անցկացվում էին ֆրանսիացի վարպետներ Ֆարիդ Բուջելալի, Դոմենիկ Բերտրայի և Ֆիլիպ Կարակասյանի կողմից՝ «Երևանը երեկ, այսօր կամ վաղը» թեմայով։ Դասընթացի ունկնդիրները դարձան գծանկարչական արվեստի բաժնի ուսանողները, ինչպես նաև լրագրության ոլորտի նկարիչները և ծաղրանկարչության միության անդամները։
Բերտրայն ընդգծեց, որ ուշադրություն դարձնելով այն փաստին, որ Հայաստանում պատկերապատումների ժանրն այնքան էլ զարգացած չէ, իքնն ապշած էր իր աշակերտների օրիգինալ ոճով։
Իր հերթին Հայաստանում Պատկերապատումների զարգացման միության անդամ, պատկերապատումների վարպետ Ագատա Բադալյանն ընդգծեց, որ պատկերապատումների ժանրում Հայաստանին մեծ ապագա է սպասում։
Մայիսի 14-16-ը Երևանում կանցկացվի Պատկերապատումների երկրորդ միջազգային փառատոնը, որին կմասնակցեն շուրջ 20 հայրենական և արտերկրից վարպետների աշխատանքներ։ -0-